00:00:00

Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ․ hraparak

11:02, 22 դեկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, hraparak.am-ի հետ զրույցում նշել է, որ օրեր առաջ հաջողվել է զրուցել հոր` Վագիֆ Խաչատրյանի հետ:

Հայրը միայն նշել է, որ իր հետ ամեն բան կարգին է, դեղեր է ընդունում, սակայն կարճ ժամանակ անց ասել է, որ լրացավ ժամանակը, ինքն այլեւս խոսել չի կարող։ «Վերջերս խոսել ենք Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջոցով, բայց հատուկ նորություն չկա, միայն ասաց, որ լավ է, դեղեր է խմում: Ուրիշ ոչինչ չասաց, միայն այդքանը: Մեզ զանգահարում է ամիսը մեկ անգամ, այլ ոչ մի նորություն չունենք, անկեղծ ասած»,- ասում է Վերա Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր