Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը ընդգրկվել են Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից․
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է մեր բռնցքամարտիկներին ու հաղթական մրցելույթներ մաղթում նաև 2024 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։