00:00:00

Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա

19:19, 21 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։

Irakanum.am–ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով, հաստատու՞մ եք այս տեղեկությունը»,– հարցին ի պատասխան Թորոսյանն ասաց․  «Հաստատում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր