00:00:00

Տիկնիզյան․ Սպերցյանը հավաքականի եւ իր ակումբի առաջատարն է

18:12, 20 դեկտեմբեր 2023 Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոմոկոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Էդուարդ Սպերցյանին համարում է ազգային թիմի եւ ռուսական «Կրասնոդարի» առաջատար։

«Էդուարդ Սպերցյանը երիտասարդ է, բայց շատ խելացի է։ Ես հավանում եմ նրա խաղը։ Նա հավաքականի եւ իր ակումբի առաջատարն է։

Նրա մասին պատմություն հիշելը բարդ է, քանի որ գրեթի միշտ մնում է իր համարում եւ դուրս չի գալիս։ Ինչ-որ բան է միշտ դիտում պլանշետով։

Շատ կցանկանայի, որ նա խաղար Եվրոպայի առաջատար հինգ լիգաներից մեկում։ Նա ունի դրա համար բոլոր որակները»,- Նաիր Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։

Transfermarkt-ի դեկտեմբերյան վերահաշվարկով՝ Սպերցյանը Հայաստանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է Տիկնիզյանը՝ 7 միլիոն եվրո։ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երրորդն է՝ 6 միլիոն եվրո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր