Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երիտասարդ կինն այս գիշեր մահացել է։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նա հայտնել է, որ մահվան պատճառը կատաղություն հիվանդությունն է եղել։
«Դեպքը ուշացած էր, վիճակը արագ ծայրահեղ դարձավ։ Դեռ պետք է պարզել, թե ինչու չի պատվաստվել, որովհետև ԲԿ֊ն, ուր դիմել էր շան հարձակումից հետո, ապահովված է եղել պատվաստանյութով»,-ասել է նա։
Ենթադրվում է, որ կնոջ վրա հարձակված շունը թափառող կենդանի է եղել։