00:00:00

Հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը. հաղթի՛ր հանուն ֆուտբոլի. Ռոբերտ Արզումանյանը՝ ՀՖՖ ընտրությունների մասին

15:16, 19 դեկտեմբեր 2023 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն անդրադարձել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ու իր դիտարկումներն արել։

 

«Մեր ֆուտբոլային աշխարհը կանգնած է նոր ղեկավարի ընտրության առջև, որն առաջնորդելու, ղեկավարելու և առաջ է տանելու այն իր բարեփոխումներով և կառավարմամբ։

 

Մի փոքր առաջ ընկնեմ և ասեմ, որ ես չունեմ կանխակալ վերաբերմունք ոչ մի թեկնածուի հանդեպ, միշտ գործել եմ հանուն արդարության և հայկական ֆուտբոլի, և հարգում եմ բոլորին, ովքեր առաջնորդվում են արժեքներով։

 

Ճանաչում եմ թեկնածուներին և անձնական մակարդակում համարում երկուսին էլ լավ մարդ։ Դեմ եմ գործողությունների ընդդեմ սկզբունքով առաջնորդվելուն, այլ՝ հանուն ֆուտբոլի։

 

Դատարկաբանություն և անընդունելի եմ համարում հանել ակումբն ընդդեմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի։

 

Ես այժմ չեմ խոսի ծրագրերի մասին, քանի որ վստահ եմ՝ յուրաքանչյուր ծրագիր, մոդել, մեթոդիկա իրագործում են ճիշտ աշխատանքի և որն ամենակարևորն է՝ ճիշտ մարդկային ռեսուրսի, ներքին սոլիդարության շնորհիվ։

 

Բայց այս ամենի հիմքում ընկած է ամենակարևորը՝ մենտալիտետը․ աշխատանքային մտածելակերպ, որ պետք է ունենա հենց կառավարողը և կոնսոլիդացնի այդպես մտածող և ունակ մարդկանց, և հենց այդ մարդկային ռեսուրսով, որոնք

տիրապետում են աշխատանքին, առաջնորդվի և իրականացնի ծրագրերը։

 

Բայց տեսնում եմ հակառակ մտածելակերպի դրսևորումներ թեկնածուներից մեկի գործողություններում, թեկուզ և փոքր, բայց մշտապես կրկնվող։

 

Իսկ փոքր բաներում են հենց դրսևորվում մեծ գործեր անելու անհնարինությունը։

 

1.Կառավարում, առաջնորդվելով like հավաքելու, քննադատությունից (comment-ից) փախչելու մենտալիտետով, ինչի հետևանքով իրապես անհնարին է դառնում կոնսոլիդացնել և ճիշտ աշխատել նպատակներին հասնելու համար, ընտրությունդ դառնում է ձև, այլ ոչ նպատակին հասնելու միջոց։ Գործում է դեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

 

2.Օբյեկտիվ գնահատական տալու ստացված և չստացված աշխատանքի անկարողություն, որի հետևանքով էներգիան և աշխատանքը ուղղվում են պատճառաբանություններ գտնելուն, պոպուլիստական քայլեր անելուն, այլ ոչ իրական պատճառները հասկանալուն, ինչը կտանի խնդիրների լուծմանը։ Չես հաղթում պրոցեսում՝ պարտված ես վերջնարդյունքում։ Նպատակը դառնում է միջոց։

Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

 

3.Փորձ մրցակից թեկնածուին կապել նախկին բարքերի հետ՝ այդ կերպ փորձելով կասեցնել աջակցություն ստանալու հավանականությունը շատ պարզ պատճառով։ Սակայն, նախկին բարքերը դրսևորվում են մտածելակերպով և գործողություններով, այլ ոչ բարձրաձայնելով։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

 

Անկախ ամեն ինչից՝ ես կհամարեմ հաղթանակ, եթե ընտրողն առաջնորդվի մտքի ու սրտի թելադրանքով։

 

Անկախ նրանից, թե ինչ է լինելու քվեարկության արդյունքում հաղթողի անուն և ազգանունը, հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը։

 

Հաղթի՛ր հանուն ֆուտբոլի»,- Facebook-ում գրել է Արզումանյանը։

 

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

 

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր