Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ սիրով հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական
ամանորյա միջոցառմանը: Այդ մասին գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Այդ օրը հրապարակին հարակից՝ Երևանի 2750-ամյակի այգում կտրվի նաև սուրբծննդյան տոնավաճառի մեկնարկը»,- նշել է նա: