00:00:00

Սիսիան-Տաթև ճանապարհին 4 բեռնատար արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ 30 ուղևոր օգնություն է ստացել

23:35, 14 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դեկտեմբերի 14-ին, ժամը 20։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից, օգնություն ցուցաբերել 15 մարդատար ավտոմեքենայի (30 ուղևոր). տրանսպորտային միջոցները շարունակել են ընթացքը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր