Դոհայում ավարտված ծանրամարտի վարկանշային Գրան Պրիում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 109 կգ քաշային կարգում Երկամարտի 441 արդյունքով դարձել է Գրան Պրիի հաղթող։ Գրում է Armsport-ը։
Հայաստանի ներկայացուցիչներից Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 430 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը։
Ավելի վաղ 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ էր նվաճել, Տաթև Հակոբյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։