Հայաստանի մարզիկները Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված ծանրամարտի «Գրան պրի» մրցաշարում նվաճել են 18 մեդալ՝ 7 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ:
Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 232 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը, արծաթե երկու մեդալ նվաճել պոկում և հրում վարժություններում։
Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Պոկում վարժությունում նա նվաճել է ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ բրոնզե։
Տղամարդկանց +109 քաշային կարգում Վարազդատ Լալայանը ոսկե մեդալներ է նվաճեց պոկում, հրում վարժությունում և երկամարտում: Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 430 կգ արդյունքով գրավել է 2-րդ տեղը: Նա պոկում վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում արժանացել արծաթե մեդալի։