Վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 13 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ»,- ասվում է որոշման մեջ։