00:00:00

Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում 150-ից ավել մեքենաներ են կուտակվել․ գերլարված վիճակ է․ Shamshyan

19:49, 14 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության Սիսիանի փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, արտակարգ ռեժիմով են աշխատում Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ 100-ից ավելի բեռնատարներ ու մոտ 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել, ու պարեկներին և փրկարարներին հաջողվում է ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում ապահովել վարորդների անվտանգ երթևեկությունը։

Ճանապարհը մասամբ մերկասառույց է ու ելնելով վարորդների անվտանգությունից՝ պարեկները առանձին-առանձին են թույլատրում, որպեսզի բեռնատարները տեղաշարժվեն, հակառակ դեպքում րոպեների ընթացքում նշված ճանապարհահատվածում վարորդների կողմից խցանում կստեղծվի և այն կհասնի մի քանի կիլոմետրի։

Այս պահին աշխատանքերը պարեկային և փրկարար ծառայության ծառայողների կողմից շարունակվում են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր