00:00:00

Բաքուն մերժում է սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը

16:59, 14 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի համար անընդունելի է համարել հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու Երեւանի առաջարկը։
 
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման պայմաններում, եթե դուք դուրս բերեք զորքերը, որտե՞ղ են երաշխիքները, որ այդ դիրքերը չի զբաղեցնի մյուս կողմը։ Հայկական այս առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասել է Բայրամովը՝ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
 
Նրա խոսքով, այսօր ադրբեջանական զինուժը գտնվում է իր տարածքում՝ պաշտպանելով Ադրբեջանի սահմանները։
 
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի սահմանները պետք է պաշտպանվեն բացառապես ադրբեջանցի զինվորականների կողմից։ Սա մեր ինքնիշխան իրավունքն է։ Կոչ ենք անում Հայաստանին կառուցողական արձագանքել մեր առաջարկին։ Այս դեպքում իրավիճակը կարող է զարգանալ դրական ուղղությամբ»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր