00:00:00

Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ․ Փաշինյանը ինձնից շատ էր ուզում, որ էդ էրեխեքը գային․ գերեվարվածի մայր

18:33, 13 դեկտեմբեր 2023 Հասարակություն

«Վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 20–ին։ Էրեխեն ինչ բդի պատմեր էմնտեղից։ Ինքը շատ գոհ է, ասում էր մեզի շատ լավ նայում են, շատ–շատ գոհ է եղել»։ Այս մասին «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարված Արսեն Վարդանյանի մայրը։ Հիշեցնենք, որ վերջինիս անունը կա վերադարձող գերիների ցուցակում։ Արսեն Վարդանյանը գերեվարվել էր Խծաբերդից և երեք տարուց ավել է գտնվում էր ադրբեջանական գերության մեջ։

Հարցին, թե երբ ե՞ք լսել, ձեր որդու վերադարձի մասին, կինը նշեց, որ դեկտեմբերի 7–ին։

 «Ինտերնետով էսօր ենք տեսել, դեկտեմբերի յոթին կառավարությունը պաշտոնական հայտնել է, ըդիգ հերիք չէ մեզի, էլ ինչ հանդիպում բդի էղներ, ինչ իմաստ ուներ հանդիպումը կամ բան։ Ես մեր  կառավարությունից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, մեր կառավարության պես մեկէ էս վախտ է եղել»,– ասաց Արսեն Վարդանյանի մայրը։

Լրագրողները հիշեցրեցին, որ դեռևս 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գերիները իրենց կներեն, այսքան տարի անց ներելու ե՞ն։ Ի պատասխան Վարդանյանի մայրն ասաց․ «Որովհետև  Փաշինյանի ձեռքը չէր, էտի թուրքի ձեռքն էր, ինքը ինձնից շատ ինքը գուզեր որ էտ էրեխեքը գային պրխծնեինք եղավ»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր