00:00:00

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների զրահափոխադրիչն ընկել է ձորը․ կա զոհ

21:12, 11 դեկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի զրահափոխադրիչն ընկել է ձորը, ինչի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ևս երկու խաղաղապահ վիրավորում են ստացել, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են Ստեփանակերտի բուժհաստատություններից մեկը։

ՌԴ ՊՆ-ն առայժմ չի հաստատել տեղեկությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր