00:00:00

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Կատարի Գրան Պրիում

18:39, 11 դեկտեմբեր 2023 Սպորտ

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներում բարձրացրեց 160, 165 և 170: Հրում վարժությունում նա ունեցավ միայն մեկ հաջող մոտեցում` բարձրացնելով միայն 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Հովհաննիսյանը Գրան Պրիում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր