00:00:00

Շենգավիթում ժամանակավորապես փողոցներ կփակվեն

15:03, 10 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը: 

Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 12-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր