00:00:00

Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, մի շարք մարզերում՝ անձրեւ

17:34, 09 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի, Հրազդանի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Վայքի տարածաշրջաններում անձրև է տեղում, իսկ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր