Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Այդ մասին հայտնում են հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարում փայլուն է հանդես եկել նաև 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 86 կետով: Տիգրան Համբարձումյանի վարկանիշն այժմ 2224 է: