Արցախում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ զբոսնել է «Դեդո-բաբո»-ի հուշարձանում։ Նրանց զբոսանքը տեսանկարահանվել և տարածվել է։ Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանել են ադրբեջանցիները։
Համացանցում կարծիքներ են շրջանառվում, որ այսպիսով փարձում են արցախցիների շրջանում տպավորություն ստեղծել՝ իբր Ստեփանակերտում ադրբեջանցիների օրոք ավելի անվտանգ է։
Հիշեցնենք՝ վերջերս խոսակցություններ տարածվեցին, որ Գալստյանին Բաքուն Ստեփանակերտի պարետ է նշանակել։ Նրա հարազատները, սակայն, հերքեցին այդ տեղեկությունները։