00:00:00

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 30 չվերթ

11:42, 09 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետեւո» օդանավակայաններում հետաձգվել է 29 չվերթ, ևս երկու չվերթ չեղարկվել է:

Մոսկվայի ժամանակով ժամը 07:25-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է ութ չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 15, «Շերեմետևոյում»՝ վեց։

«Դոմոդեդովոյում» չեղարկվել է երկու չվերթ։

Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում և մարզում հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ՝ օդի ցածր ջերմաստիճանի պատճառով։ Այսօր սպասվում է ձյուն և մերկասառույց։

Ցերեկը ջերմաստիճանը կիջնի -12°С-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր