00:00:00

Լավ եմ, չկոտրված ու ամուր․ շարունակելու եմ պայքարս․ Տաթևիկ Վիրաբյան

23:56, 08 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Ինչպես արդեն գրել էի, բարեւ ազատություն։ Ես լավ եմ, չկոտրված ու ամուր, բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ում այսօր ազատել են տնային կալանքից․

«Ինձ առաջին հարցերից մեկն ա, արդյոք ես պայքարը շարունակելու եմ։

Կարճ պատասխան՝ ես չեմ էլ դադարել պայքարել...»,- գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։

Սեպտեմբերի 24-ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր