00:00:00

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքն այս տարի կազմակերպվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ

23:31, 08 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը, որն այս տարի կազմակերպվել էր հիմադրամի երկար տարիների բարեկամ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ:
 
Միջոցառման շրջանակներում մեկ հարկի տակ էին հավաքվել մարդիկ, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների բուժման ապահովման գործընթացում: Երեկոյի գլխավոր հյուրերն էին՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի աջակցությամբ հիմնական բուժումն ավարտած հարյուրավոր երեխաներից 4-ը՝ Անին (Երևան), Գոռը (Վանաձոր), Էլենը (Արցախ) և Ալեքսը (Երևան), ովքեր իրենց ներկայությամբ հիացրին, հուզեցին և ոգևորեցին հյուրերին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ և ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեցին, որ միասին մենք կարող ենք կյանքեր փրկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր