00:00:00

20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության կարողությունները զարգացնելու համար

20:24, 08 դեկտեմբեր 2023 Իրավական

Դեկտեմբերի 6-ին Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Կողմերը կարևորել են 2010 թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։

Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր