Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը այսօր ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովն է։
Հիշեցնենք՝ Հուսեյն Ախունդովն ու Ագշին Բաբիրովը ապրիլի սկզբին ապօրինի հայտնել էին Հայաստանի տարածքը։ Նրանք կալանավորվել էին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարության մեջ ասվում է․
«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։