00:00:00

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձերբակալված զինծառայողների փոխանակումը

23:04, 07 դեկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը և «զգալի առաջընթացը երկու երկրների հարաբերություններում»։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ ենք ողջունել ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։

Երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր։ Այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։

Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը»,-գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր