00:00:00

Ազատ արձակված 32 հայ զինվորների մասին մանրամասներ են հայտնի դարձել

22:05, 07 դեկտեմբեր 2023 Հասարակություն

32 զինծառայողները, որոնց Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանին, գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ, մնացած 6-ը տարբեր ժամանակներում գերեվարված անձինք են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ վերադարձվողների շարքում չեն Ադրբեջանի կողմից գերեվարված ու կալանավորված Արցախի ղեկավարները, մասնավորապես՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը և Ալյոշա Խոսրովյանը. նրանք կմնան կալանքի տակ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝  համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում՝ առանց երրորդ երկրի միջնորդության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր