00:00:00

Երևանում 20-ամյա տղան անցել էր «Հաղթանակ» կամրջի եզրագիծը և սպառնում էր ցած նետվել. Պարեկներին հաջողվել է կանխել

16:51, 07 դեկտեմբեր 2023 Իրավական

Դեկտեմբերի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում՝ ժամը 12:25-ի սահմաններում տեղեուկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Պարեկները կամրջի վտանգավոր եզրագծում նկատել են այդ քաղաքացուն ու փորձել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել, այլև ցուցաբերել է ոչ ադեկվատ վարքագիծ:

 

Ի վերջո պարեկներին հաջողվել է բանակցությունների արդյունքում մոտենալ նրան, ապա նրանցից մեկը մասամբ անցել է վտանգավոր եզրագիծը ու բռնել այդ քաղաքացուն: Պարեկները քաղաքացուն անվտանգ դուրս են բերել վտանգավոր եզրագծից և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գ.-ն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր