00:00:00

Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կրկնապատկվել

16:09, 07 դեկտեմբեր 2023 Իրավական

2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1778-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։ 10 ամիսներին հանրապետությունում գրացվել է 31 598 դեպք, նախորդ տարվա 29 820-ի փոխարեն։

Ըտս ԱՎԿ-ի՝ բացառությամբ ոչ մեծ ծանրության դեպքերի՝ աճել են և՛, միջին ծանրության և՛ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։

Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը նվազել է.  2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 14 712 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝  16 951 դեպք։

Այս տարի գրանցվել է ծանր հանցագործությունների 4 700 դեպք՝ նախորդ տարվա 3 874-ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 826 դեպքով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 1 425 է, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված 740 դեպքից ավելի է 685-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև  միջին ծանրության  հանցագործությունների դեպքերը՝ 10 761, որը նախորդ տարվա գրանցված 8 255 դեպքից ավել է  2503-ով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր