Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական գործողությունը և ափսոսանք հայտնել արցախահայերի շրջանում զոհերի և զանգվածային տեղահանման առնչությամբ։
«ԵՄ-ն ջանքեր է գործադրում արցախահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց ավելի քան 12 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնության հատկացման մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ի պատասխան ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցման։