00:00:00

Նման որոշում ներկայումս չկա․ Կոստանյանը՝ Խաժակյանի՝ տրանսպորտի գինը բարձրացնելու հայտարարության մասին

16:33, 05 դեկտեմբեր 2023 Հասարակություն

«Մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն, անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե առաջիկայում Երևանում հանրային տրանսպորտի գինը թանկանալու է։

Նշենք, որ նման հայտարարություն արել էր ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը։ «Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ։ Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։ «Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված, ինչպես հիմա է», - ասել էր նա։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր