00:00:00

Սպասվում են տեղումներ, մառախուղ․ եղանակի կանխատեսում

14:35, 05 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Երևանում այսօր, դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Մարզերում այսօր, դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերn առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր