00:00:00

Զոհված զինծառայողը լեյտենանտ էր, ամուսնացած էր, ուներ մեկ երեխա

20:16, 04 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր։ 

«Ամուսնացած էր, մեկ աղջիկ ունի, մեկ եղբայր էլ ունի, ինքը փոքր եղբայրն էր։ Հայրը, կինը միասին էին ապրում։ Շատ լավ տղա էր, շնորհքով»,-ասացին համայնքապետարանից։

Նշենք, որ  Գերասիմ Առաքելյանը կոչումով լեյտենանտ էր։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր