Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․
18+
Քաղաքացին ծեծի և տուգանքի մատերիալ է...
Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզում, տեսանյութում հստակ երևում է պարեկների լպրիշ պահվածքը և քաղաքացու նկատմամբ բռնությունը, ծեծը...
Սա նիկոլի ժողովրդավար, ծախված ու կապիտուլյանտ Հայաստանն է։
ՆԳՆ ոստիկանության լրատվականից գրառման առնչությամբ հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ հունվարի 27-ին։
Դեպքից 3 օր անց ՆԳՆ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն, ապա կասեցվել է:
Ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։