00:00:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենը հրաժարվու՞մ է տարածք տրամադրել զոհվածների երեխաների համար միջոցառում կազմակերպելու նպատակով

16:54, 04 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դերասանուհի, բլոգեր Անաիս Սարդարյանը ինսթագրամի իր սթորիոմ կիսվել էր մի տեսանյութում, որտեղ ասում է, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը հրաժարվել է տարածք հատկացնել զոհված զինծառայողների երեխաների համար միջոցառում կազմակերպելու նպատակով։

«Սկզբում մեզ ասացին, որ պետք է դրա համար 1.8-2մլն դրամ գումար վճարենք։ Գտնվեցին մարդիկ, ովքեր  պատրաստ էին այդ գումարը տալ։ Այսօր զանգահարում է Նորայլ Նազարյանը և ասում է, որ ոչ՝ մենք գումարով էլ  ձեզ  տարածք չենք տալու, վերադասներս չեն թողնում։ Հարցրել ենք, թե ո՞րն է պատճառը, որ տարածք չեն տրամադրում նույնիսկ գումարով, հայտարարում են, որ առանց պատճառ չեն տալիս, այդպես է որոշվել։ Ես ուզում եմ հասկանալ՝ մենք երկրո՞ւմ ենք ապրում, թե՞ «բարդականոցում»,  դուք զոհված զինծառայողների երեխաներին չաջակցեցիք, որպեսզի անվճար կայանա, հիմա գումարով չեք տալիս՝ անասուն եք։ Դու ի՞նչ իրավունք ունենք ապրելու էս երկրում, որտեղ էդ երեխաների ծնողները զոհվել են, որպեսզի ձեր նման տականքները գան պաշտոնի։ Դուք էս ինչ օրը գցեցիք մեզ՝ բոլորիս։ Հենց սկզբից էլ ինձ համար պարզ էր, որ Նազարյանը տրամադրված չէ մեզ տարածք տրամադրել, որպեսզի զոհվածների երեխաների այդ միջոցառումը կայանա»,-ասում է Անաիսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր