2024 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թիվը 107 է։ Եթե Ձեր հանձնարարականը լինի, արդեն նախագծեր կպատվիրենք տվյալ շենքերը ամրակայելու համար»,-ասաց Խորեն Գրիգորյանը։
«Էդ դեռ մեծ հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք ամրակայել այդ շենքերը, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն։ Վերջերս 40-ից ավելի բնակարան հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչներին՝ Արցախի փողոցում։
Հենց այդ մարդկանց ամբողջական տեղափոխումը լինի, անպայմանորեն կազմակերպել էդ 4-րդ կարգի վթարային շենքերի վերջնական քանդումը։ Հենց այդ մարդկանց տեղափոխենք, հենց հաջորդ օրը միանգամից քանդենք բոլոր էդ շենքերը, թող գնան պատմության գիրկը»,-ասաց Տիգրան Ավինյանը։