Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից բերման ենթարկեց ԶԱՆԳ շարժման նախաձեռնած ակցիայի 13 մասնակիցների, որոնք վրանը տեղադրել էին Մաշտոցի պուրակում ու շրջապատած պաշտպանում էին այն։ Այս մասին հայտնում է ակցիայի մասնակից Տաթևիկ Հայրապետյանը։
«Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ վրանի տեղադրումը վարչական իրավախախտում է, եւ եթե այն գետնից չբարձրացվի, քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվելու»,-գրել է նա։