00:00:00

Ինչ կապ ունի ԱԳՆ արարողակարգի պետը Արագած Ախոյանի հետ․ մանրամասներ

21:23, 01 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էր Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։

«Տնային կալանքը նախատեսված է երեք ամիս ժամկետով, գրավի չափը երկու միլիոն ՀՀ դրամ է»,- ասել էր Վարդանյանը։   

Irakanum.am–ին այս առնչությամբ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես մեր ունեցած հավաստի տեղեկություններով Արագած Ախոյանին ազատ արձակելու, կամ գոնե խափանման միջոցը փոխելու հարցում խիստ շահագրգռվածություն է ցուցաբերել ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։ Նա բարեկամական կապեր ունի Արագած Ախոյանի հետ։ Մասնավորապես Վանոյանը Արագած Ախոյանի եղբոր փեսան է ու ամեն կերպ «վիզ» է դրել, որ Ախոյանն ազատության մեջ լինի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր  նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորելու պատճառների մասին: Ըստ հաղորդագրության՝ վերջինս կալանավորվել էր՝ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր