UFC-ի ութերորդ քաշային Արման Ծառուկյանը (20-3) կիսվել է չորրորդ համարի Բենիլ Դարիուշի (22-5) հետ առաջիկա մենամարտի սպասելիքներով, հայտնում է armsport.am-ը։
«Հավատում եմ, որ իմ ֆիզիկական հնարավորություններն ավելի լավն են, և ես կհաղթեմ նրան։ Ես մեր դիվիզիոնի լավագույն երիտասարդ մարտիկն եմ, իսկ Բենիլը UFC-ում ավելի քան 20 մենամարտ է անցկացրել և մեծ փորձ ունի: Դա երիտասարդ գայլի և ծեր գայլի կռիվ է, և մենք կտեսնենք, թե ով կհաղթի: Գլխավոր իրադարձությունները միշտ լավն են, քանի որ դրանք մեծ ուշադրություն են գրավում, և բոլորը խոսում են դրանց մասին։ Ես կհաղթեմ Դարյուշին ու բոլորին ցույց կտամ, որ արժանի եմ տիտղոսի համար պայքարելու»,-ասել է Ծառուկյանը։
Ծառուկյանն ու Դարիուշը կմենամարտեն դեկտեմբերի 3-ին։