«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է, թե ինչպես է աջակցել կատալոնական ակումբի կիսապաշտպան Գավիին, որը վերջին միջազգային դադարի ժամանակ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։
«Ես խոսել եմ նրա հետ այս մասին, քանի որ նման վնասվածքից ապաքինվելու անձնական փորձ ունեմ: Այս փորձն ինձ օգնեց դառնալ մեծ ֆուտբոլիստ։ Ես լավ տեղյակ էի, որ պետք է ավելի լավ հոգ տանեմ իմ մասին, դարձա ավելի պրոֆեսիոնալ և սկսեցի հաճախել ավելի շատ կանխարգելիչ ընթացակարգերի:
Ես Գավիին խորհուրդ տվեցի, որ կանոնավոր վարժությունները ծնկի բուժման բանալին են: Վերականգնումը միշտ բարդ է, ուստի շատ կարևոր է բաց չթողնել վերականգնման ոչ մի օր: Դա այն է, ինչ ես ասացի նրան»,-Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն, փոոխանցում է armsport-ը։