Ժամեր առաջ Երևանում կոտրել են Արցախից բռնի տեղահանված և Երևանում բնակություն հաստատած Կիոկուշին Կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Արուշանյանի մեքենայի ապակին և գողացել նրա ընտանիքի ապրուստի վերջին գումարը։
Տեղի ունեցածի մասին Արթուր Արուշայանը Panorama.am-ին մանրամասներ հայտնեց.
«Երեկոյան մեքենան կանգնացրել եմ բակում, բարդոչոկում կինս փող էր թողել։ Առավոտյան երեխային մանկապարտեզ տանելուց դուրս եկանք, տեսանք, որ հետևի դռան ապակին կոտրել են, դուռը բացել են։ Մեքենայի մեջ սաղ շուռ տված էր իրար գլուխ, դրամապանակից գումարը տարել են, դրամանապանակը թողել են»,-ասաց նա։
Ավելի վաղ նա ֆեյսբուքում գրել էր. «Ապագա կա, կա ապագա։ Շնորհակալություն վերջին փողը գողանալու համար»։«Երեկոյան մեքենան կանգնացրել եմ բակում, բարդոչոկում կինս փող էր թողել։ Առավոտյան երեխային մանկապարտեզ տանելու դուրս եկանք, տեսանք, որ հետևի դռան ապակին կոտրած է, դուռը բացել են։ Մեքենայի մեջ սաղ շուռ տված է իրար գլուխ, դրամապանակից գումարը տարել են, դրամանապանակը թողել են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արուշանյանը։
Նա նաև հրապապարակել էր մեքենայի նկարը։
Տեղի ունեցածը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
«Ցավոք սրտի, վերջին օրերին կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնի թալանված մեքենան միակ դեպքը չէ արցախցիների մի կերպ փրկած չնչին ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունների շարքից։ Ով տեղյակ չէր, ասեմ. ԱՀ-ում գրանցված համարանիշները իրենց շրիֆտով տարբերվում են ՀՀ-ում գրանցվածներից»,-գրել է օգտատեր Անի Հարությունյանը։