00:00:00

Ջերմուկ տանող ոլորանի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել․ ճանապարհը երթևեկելի է միակողմանի

21:10, 23 նոյեմբեր 2023 Հասարակություն

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք տանող 3-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է: Փրկարարները հեռացրել են թափված քարաբեկորները. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր