00:00:00

Ես կցանկանայի Զիդանին կրկին տեսնել Ռեալում․ Գուտի

20:56, 23 նոյեմբեր 2023 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, որ կցանկանար Զինեդին Զիդանին տեսնել մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ես կցանկանայի Զիդանին կրկին տեսնել «Ռեալում»։ Երբ Մոուրինյոն մարզիչ էր, ես ձանձրանում էի հանդիպումներ դիտելուց, դա իրականություն է։ Մոուրինյոն այն մարզիչը չէ, որն անհրաժեշտ է «Ռեալին». Ինչու՞ Զիդանը չպետք է երրորդ անգամ գա. Կան մարզիչներ, ովքեր կարող են երկար աշխատել այս ակումբում, քանի որ նրանք իդեալական են»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է Armsport-ը։ 

Այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 13 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Ժիրոնային» զիջելով երկու միավորով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր