Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 175 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ:
Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: