Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն այսօր հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Նա նաև ուշագրավ հայտարարություն արեց. որոշել է թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլը շատ աճելու տեղ ունի, դրա համար ես իմ թեկնածությունն եմ դնում ֆեդերացիայի նախագահի ընտրություններում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օզբիլիզը։