00:00:00

Խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին. ՌՈ պետն այցելել է ՊՆ զորամասեր

12:27, 22 նոյեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել զորամասերի սպայական անձնակազմի հետ։

 

ՌՈ պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին և ջանք չխնայել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ դրանք պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

 

Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է նաև ՌՈ Արարատի և Վայքի տարածքային բաժիններում:

 

Անցկացված խորհրդակցությունների ընթացքում Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարություններ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մասնավորապես՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավվման, սպասարկվող զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները կանխարգելելու, արատավոր բարքերը վերացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր