Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, նոյեմբերի 21-ի ժամը 19:50-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ»ը վարորդներին կոչ է անում երթեւեկել ձմեռային անվադողերով։