00:00:00

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

10:12, 21 նոյեմբեր 2023 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։

 

«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Ախուրյան գյուղում տեղում է ձյուն:

 

Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր