Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպման մրցավարն է Իվան Կրուժլիակը, մրցավարի օգնականները՝ Բրանիսլավ Հանցկոն և Յան Պոզորը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը:
VAR-ի մրցավար է նշանակվել Պաոլո Վալերին (Իտալիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Դանիելե Չիֆին (Իտալիա):
Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ժամը 23։45-ին։