Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա, և երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարությունից բխած ճշմարտությունը չկա։
Խաղաղությունը երկնքից կախված ինչ-որ բան չէ՝ հեռու-հեռավոր կամ վերացական։ Այդ խաղաղությունը ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը։ Կարևորը, թե մենք ինչպես ենք տեսնում այդ խաղաղությանը հասնելը՝ արդյոք դրա մեջ ճշմարտության և արդարության հատկանիշներ կա՞ն։
Չի՛ կարող լինել այս կամ այն նյութական, ոչ նյութական ինչ-որ բաների հաշվին՝ առնելով-ծախելով, գնելով-վաճառելով։
Հետևաբար, մեզ մնում է մեկ բան՝ ամենադժվար բանը՝ պահպանել արդարությունը, հետամուտ լինել ճշմարտության և նվաճել խաղաղությունը»։